
Արմինֆո. «Սատար Արցախին ֆրանսահայ միությունն» արձագանքել է աարցախցիներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ հրաժարվել հայրենիք վերադառնալու իրավունքից:
Միությունում Փաշինյանին հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ծագել տարածքային հավակնությունների պատճառով, այն Լեռնային Ղարաբաղի հայերի արդար պայքարն էր՝ ի պաշտպանություն իրենց հիմնարար իրավունքների ՝ ընդդեմ խտրականության, բռնության և Բաքվի իշխանությունների վարած հակահայ քաղաքականության:
"Մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը պետք է լինեն անկախ ու ինքնիշխան պետության առաջնահերթություններ։ Այդ իրավունքները երկրորդ պլան մղելը ոչ թե զորացնում, այլ էապես թուլացնում է ազգային համերաշխությունը։ Ոչ մի քաղաքական պատճառ չի կարող արդարացնել մարդկանց հիմնարար իրավունքների զոհաբերումը։ Այդ իրավունքները գոյություն ունեն անկախ քաղաքական ռեժիմներից կամ ուժերի հարաբերակցությունից։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է հարգել այդ իրավունքները, ապա այդ երկիրն է, որ պետք է համակերպվի միջազգային իրավունքի նորմերին, ոչ թե Հայաստանը հրաժարվի դրանց պաշտպանությունից։
Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա դրված է ծանր պատասխանատվություն՝ ապահովելու տևական խաղաղություն և արժանավայել վերաբերմունք Արցախի բռնի տեղահանվածների նկատմամբ։ Բայց որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա, որոնք հստակ ճանաչվել են Միջազգային արդարադատության դատարանի կողմից։
Սեփական ժողովրդին ծառայող, անկախ և ինքնիշխան հայկական պետության առաջնային առաքելություններից է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները:
Հետևաբար, մենք կրկին հաստատում ենք, որ արցախահայության իրավունքները չեն կարող ի չիք դառնալ։ Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունն ու գործողությունը։ Հավատարիմ մնալով մեր հանձնառությանը՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և կոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու Արցախահայերի հիմնարար իրավունքները", - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետն անիրատեսական էր համարել արցախահայության վերադարձն իրենց տներ և կոչ արել նրանց ապրել Հայաստանում ՝ որպես ՀՀ քաղաքաց