Հայաստանի ԶՈւ կողմից մինչ օրս չեն ձեռնարկվել Սահմանադրության շրջանակներից դուրս գործողություններ: Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ հուշահամալիրում կայացած միջոցառման ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով սահմանադրական բարեփոխումների գործընթացին բանակի մասնակցությանը վերաբերվող հարցին:
«Հայաստանի ԶՈւ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է որ զինված ուժերը պահպանում են քաղաքացիական րեզոքություն,բայց որպես առանձին քաղաքացիներ պարտավոր են գաղտնի քվեարկության միջոցով արտահայտել իրենց դիրքորոշումը»,-նշել է Օհանյանը, հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների նախագծով ամրագրված է, որ զինված ուժերի կառավարման համակարգն անկախ է քաղաքական վերադասավորումներից, որն ապահովում է երկրի պաշտպանության պատշաճ մակարդակը:
«ԶՈւ հրամանատար կազմի ուղղահայացը կառուցված է այնպես, որ այն ապահովում է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, անկախ քաղաքական վերադասավորումներից: Իսկ ես, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունեմ մասնակցել, արտահայտել իմ կասկածները, նման կասկածները տեղին չեն: Պաշտպանության նախարարը դա քաղաքական պաշտոն է, ես հանդիսանում եմ քաղաքական թիմի անդամ և ենթարկվում Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարին»,-եզրափակել է Օհանյանը: