


Արմինֆո. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրենց զրույցի բովանդակության մասին:
"Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը համոզված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների շարունակման անհրաժեշտության, ինչպես նաև ընդհանուր սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ մեր մտավախությունների իսպառ վերացման անհրաժեշտության մեջ", - գրել է Մասուդ Փեզեշքիանը Twitter-ի (X) իր էջում:
Իրանի նախագահն օգոստոսի 18-19-ը պաշտոնական այցով եղել է Հայաստանում, որտեղ բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ 10 փաստաթուղթ:



