


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահի և եվրոպական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ջանքերի մասին:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր նախագահության շրջանում արդեն "հաջողացրել է ավարտել վեց պատերազմ": "Օրինակ՝ Կոնգոյի պատերազմը տևեց ավելի քան 30 տարի։ Բացի այդ, ես միայն անցյալ շաբաթ ավարտեցի պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն տեւել է 35 տարի։ Դրանք երկու հրաշալի երկրներ են, որոնք կռվում էին", - ըստ ԶԼՄ-ների՝ նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերով Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։



