


Արմինֆո.Հղի Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ավտոմեքենայի ղեկին գտնվող Արամ Նավասարդյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Համապատասխան վճիռը կայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:
Դատարանը ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոմեքենայի վարորդին մեղավոր է ճանաչել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և վթարի վայրից հեռանալու համար: Որպես լրացուցիչ պատիժ ՝ նշանակվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում ՝ մեկուկես տարի ժամկետով: Արամ Նավասարդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կմնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենան Երևանի Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումում վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջ: Նա տեղափոխվել էր "Նաիրի" բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր:
2025 թվականի հուլիսի 30 - ին ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը (ավտոմեքենայի վարորդը) դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ՝ ստորագրությունը հանրապետությունից չհեռանալու մասին, թողնվել էր անփոփոխ:



