


Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու արտասահմանյան 22 թեմերի առաջնորդներ կոչ են արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հայտարարությունում ընդգծվում է, որ երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակվող կալանավորումը վրդովեցուցիչ երևույթ է:
"Կարծում ենք, որ մինչև արդար դատավճռի կայացումը կալանքը կարող է փոխարինվել այլընտրանքային միջոցներով, որոնք թույլ կտան նրանց մնալ ազատության մեջ։ Քաջածանոթ լինելով մեր երկու հոգևոր եղբայրների կյանքի ուղուն, նրանց անձնական և հոգևոր գործունեությանը, ինչպես նաև հանրային հեղինակությանը՝ համոզված ենք, որ, ազատության մեջ մնալով, նրանք որևէ կերպ չեն խոչընդոտի քննության կամ դատաքննության ընթացքին", - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մայիսին քարոզարշավ էր սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, և բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն, այս կամ այն ծանր հոդվածով կալանավորվում են: Մասնավորապես, հունիսի 18-ին Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո ձերբակալվել և 2 ամսով կալանավորվել է բարերար և "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Բացի այդ, հունիսի 25-ին կալանավորվել են "Սրբազան պայքար" շարժման 16 ընդդիմադիր գործիչներ և կողմնակիցներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղադրում են "իշխանությունը զավթելու" փորձի համար։ Իսկ հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Դրան նախորդել էր իրավապահների ներթափանցումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ։ Ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են:



