


Արմինֆո. Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոսների գործով Հայաստան ժամանած ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը պատասխանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառմանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր. "Ամստերդամին հակադրելու ենք Ռոտերդամը":
"ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը երկխոսության խնդրանքին պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով գործում է այս կառավարությունը", - գրել է փաստաբանը՝ X-ի իր միկրոբլոգում:



