


Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևան են փոխադրվել Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 ինքնաթիռի հինգ հայ օդաչուների դիակները:
Դիակները փոխադրվել են Ջուբա-Խարթում-Երեւան չարտերային չվերթով: Ռուսաստանցի օդաչուի դիակը նույն չվերթով Երեւանից փոխադրվել է Մոսկվա:
Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը վայր է ընկել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայից թռիչքից անմիջապես հետո: Նախնական տվյալների համաձայն, զոհվել է շուրջ 40 մարդ: Ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը հայ էին: Հայաստանի ԱԳՆ հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները. Հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, բորտինժեներ Սամվել Մկրտչյան, ավիատեխնիկներ Արմեն Անտոնյան, Սուրեն Պետրոսյան: Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռը պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը:



