


Արմինֆո. Վրաստանում կառավարող "Վրացական երազանք" կուսակցությունը մտահոգված է Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացներով, որոնք ԱՄՆ-ին բացառիկ իրավունք են տվել զարգացնել առանցքային տարանցիկ երթուղիները Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան Միրիան Միրիանաշվիլին՝ "Կվիրիս պալիտրա" պարբերականի հետ հարցազրույցում։ Փորձագետի խոսքով՝ այսօր կարելի է դիտարկել "ամերիկյան քաղաքական վերահսկողության հստակ միջամտությունը"։
«Միամտություն կլիներ կարծել, որ Ադրբեջանը, Հայաստանը կամ, նույնիսկ, Թուրքիան այս գործընթացի շինարարներն են, և որ արժանիքները պատկանում են իրենց վերնախավերին: Զանգեզուրի միջանցքը, որը դարձավ նոր քաղաքական վերահսկողության յուրօրինակ "առաջնեկը", ի սկզբանե համարվել է ռուսական ազդեցության օբյեկտ։ Դա ամրագրված էր 2020 թվականի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրում, երբ միջանցքի վերահսկումն ու կառավարումը պետք է լիներ Ռուսաստանի ձեռքում։
Ավելի ուշ թուրք-ադրբեջանական տանդեմը հայերի ակտիվ մասնակցությամբ Ռուսաստանին դուրս մղեց գործընթացից ՝ կառավարումը հանձնելով Թուրքիային։ Իսկ հիմա պարզվում է, որ ամերիկացիները խաղից դուրս են մղել նաև Թուրքիային՝ այն անվանելով "Թրամփի միջանցք"։
Իմ տեղեկություններով՝ թուրքական վերնախավը խիստ հիասթափված է, բայց նրանք չեն կարող վիճել Թրամփի հետ։ Ի սկզբանե համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր Ստամբուլում՝ Էրդողանի մասնակցությամբ, սակայն վերջին շաբաթների դրամատիկ փոփոխությունների արդյունքում իրավիճակն ամբողջությամբ փոխվել է", - նշել է Միրիանաշվիլին։



