
«Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ՚ խորագիրը կրող լրագրողների միջազգային մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը հոկտեմբերի վերջին ռուսաստանյան լրագրողների հետ այցելեց Չինաստան։
Պրեսս-տուրի ժամանակ լրագրողներն այցելեցին Huawei ընկերության գլխավոր գրասենյակ Շենչժեն քաղաքում, եղան հեռահաղորդակցման ոլորտի սարքավորումներ արտադրող ընկերության գործարանում, ծանոթացան Huawei առաջադեմ տեխնոլոգիաներին։ Ընկերության կորպորատիվ հաղորդակցման գծով փոխտնօրեն Գլեն Սքլոսը և Տեխնիկական տնօրեն, Պեկինի ավիացիայի և տիեզերագնացության համալսարանի պրոֆեսոր Վան Ցզիկույը հանդիպում ունեցան լրագրողների և բլոգերների հետ։
Չինաստանի մասին տպավորություններն առավել ամբողջացան Հոնկոնգ այցելությամբ, ուր անմոռանալի և հիշարժան օրեր անկացրին մասնակիցները։
«ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողի համար, շատ կարևոր է տեսնել այն, ինչի մասին նա գրում է։ Անասելի հետաքրքիր էր ծանոթանալ Huawei արտադրական պրոցեսին և տեխնոլոգիաներին։ Ինձ համար՝ որպես լրագրող, շատ կարևոր էր տեսնել Huawei ընկերության կուտակած փորձն այս ոլորտում։ Սակայն առավել կարևոր էր իմանալ, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, մասնավորապես 5G տեխնոլոգիան, «խելացիե տները, փողոցները և ամբողջական քաղաքները, լինել իրադարձությունների կենտրոնում, իմանալ և տեսնել զարգացումները, ընդլայնել ՏՏ ոլորտի վերաբերյալ գիտելիքները։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա լինել "2020"-ում նման հետաքրքիր գործընկերների հետ՚- իր տպավորություններով կիսվել է Արմենիա ԹԻՎԻ-ի հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով մրցույթում հաղթող էր ճնչվել «Ռադիո և Հեռուստատեսությունե անվանակարգում։
Լրագրողների շրջանում անցկացվող «Տեխնոլոգիաներ կյանքի համար՚ IV ամենամյա մրցույթն անց էր կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ամեն տարի ավելի քան 500 ԶԼՄ ներկայացուցիչներ Ռուսաստանից և արդեն իսկ Հայաստանից մասնակիցն են դառնում մրցույթին։ 2015թ․ մրցույթը անց էր կացվում «Ռոստելեկեմի՚ կողմից Huawei ընկերության հետ համատեղ, տարածաշրջանային առաջատար ԶԼՄ-ների ինֆորմացիոն աջակցությամբ։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:
2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: