


Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական: Այդ մասին հաղորդում է Արդարադատության նախարարությունը։
Վազգեն Մուրադյանի կենսագրական տվյալները. 2022 թվականի փետրվար-հունիս ամիսներին մասնագիտական պրակտիկա է անցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության վարչությունում։
2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 7-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի օգնականի պաշտոնը:
2024 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը:
Կրթությունը. 2022-2024 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2016-2022 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:



