


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ից մինչեւ 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի արձակուրդի ժամանակահատվածում նրան 2025 թվականի օգոստոսի 12-13- ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ 2025 թվականի օգոստոսի 14-15-ը ներառյալ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է գտնվելու հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ (մինչ այդ նա հանգստանում էր հուլիսի 18-23-ը): Սակայն արձակուրդի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ օգոստոսի 5-ին վարչապետը հետ էր կանչվել արձակուրդից: Օգոստոսի 7-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ օգոստոսի 8-ին վարչապետը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՝ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Դրանից հետո նա հարցազրույցներ է տվել և մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել։



