


Արմինֆո. Հռոմի Պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերումը եւ հույս հայտնել, որ դա կնպաստի Կովկասում խաղաղության հաստատմանը։
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման առնչությամբ։ Հուսով եմ, որ դա կնպաստի Հարավային Կովկասում կայուն եւ տևական խաղաղության հաստատմանը», – ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ հայտարարել է Հռոմի Պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:
Պապը նաև կոչ է արել հավատացյալներին շարունակել աղոթքը բոլոր պատերազմներն ավարտելու համար և դիմել է քաղաքական գործիչներին՝ հորդորելով չանտեսել խաղաղության համընդհանուր ցանկությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել ՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:



