


Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այն որակելով պատմական պահ ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի և ողջ աշխարհի համար:
Շնորհավորելով ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին X-ի իր միկրոբլոգում՝ նա ընդգծել է, որ պատմական համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում բացվում է կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջան: "Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը եւ վճռականորեն կաջակցի դրանց ապագայում", - նշել է Կոբախիձեն:



