


Արմինֆո. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին՝ առավոտյան ժամը 05։00-ից 10։00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար», - ասվում է հաղորդագրությունում։



