


Արմինֆո. Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շահագրգռվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ձեռքբերմամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Փիգոտը։
"ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Երկուսն էլ դա ընդգծել են իրենց ելույթներում։ Պետքարտուղարն այդ հարցը բարձրացնում է ամեն հնարավորության դեպքում", - ասել է նա։
Պատասխանելով Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման, ինչպես նաեւ հաղորդակցությունների շրջափակման վերացման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին հարցերին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խորհուրդ է տվել սպասել Սպիտակ տանը հանդիպման արդյունքների հրապարակմանը:



