
Արմինֆո. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որում նրանց կոչ է արել ուշադրություն դարձնել երկրում քաղբանտարկյալներին առնչվող տագնապալի իրավիճակին: Հրապարակված նամակում Օսկանյանը, մասնավորապես, կոչ է արել նրանց միջամտել եւ այդ հարցը բարձրացնել Հայաստանի իշխանությունների առջեւ: "Այսօր ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում ՝ խորհրդարանականներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ անազատության մեջ են գտնվում՝ ոչ թե որևէ իրական հանցավոր արարքի, այլ իշխանությունների վարած քաղաքականությանը անհամաձայնության համար։ Նրանց ձերբակալությունները, որոնք հաճախ համոզիչ իրավական հիմք չունեն, իրենից ներկայացնում են ինչպես հայկական իրավունքի, այնպես էլ մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերի ակնհայտ խախտում", - ուշադրություն է հրավիրել նախկին ԱԳ նախարարը ։ Նա համոզմունք է հայտնել, որ կառավաաարող վարչակազմի նման գործողություններն արտացոլում են քաղաքական բռնաճնշումների կանխամտածված և համակարգված արշավը: "Հայաստանի դատական իշխանությունը գնալով ավելի հաճախ է անցնում գործադիր իշխանության վերահսկողության տակ։ Մամուլը, չնայած անվանականորեն ազատ է, բախվում է աճող քաղաքական և ֆինանսական ճնշումների: Անկախ քաղաքացիական հասարակությունը նվազում է: Սակայն ամենաանհանգստացնողն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է մշտական հարձակումների, մասնավորապես, ձերբակալությունների եւ հետապնդումների", - ընդգծել է Օսկանյանը։ Վերն ասվածի առնչությամբ նախկին արտգործնախարարը կոչ է արել օտարերկրյա դեսպաններին և իրավապաշտպան կազմակերպություններին հրապարակայնորեն հանդես գալ Հայաստանի իշխանություններին ուղղված հստակ հայտարարությամբ և բարձրացնել երկրում քաղբանտարկյալների հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մայիսին քարոզարշավ էր սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, և բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն, այս կամ այն ծանր հոդվածով կալանավորվում են: Հունիսի 18-ին Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո 2 ամսով կալանավորվել է բարերար և "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Բացի այդ, հունիսի 25-ին կալանավորվել են "Սրբազան պայքար" շարժման 16 ընդդիմադիր գործիչներ և կողմնակիցներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղադրում են "իշխանությունը զավթելու" փորձի համար։ Իսկ հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Դրան նախորդել էր իրավապահների ներթափանցումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ։ Ձերբակալություններն ու կալաավորումները շարունակվում են: