


Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ համաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: "Առանձնահատուկ կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ։ Վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ կարևոր առաջընթաց քայլ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը ՝ աջակցելու երկխոսությանը և այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն:



