


Արմինֆո. ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը:
"ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս Իրանի, Գազայի, Ուկրաինայի և Սուդանի հետ կապված այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը", - ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվի երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության հարցը:



