


Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են երկու սև արկղերը։
ՙԵրկրում չկան սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են աղետի պատճառները պարզելու համար՚,- հայտարարել է Հարավային Սուդանի տրանսպորտի նախարարը: Ըստ որում, նա չի հայտնել, թե որտեղ կվերծանվեն սև արկղերի տվյալները:
Նշենք, որ Ան-12 բեռնատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 4-ին: Նախնական տվյալներով, զոհվել է շուրջ 40 մարդ: Կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՜ հրամանատար Գևորգ Թովմասյանը, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը:



