


Գյումրիում կվերականգնվի նկարիչ Հակոբ Հակոբյանի որմնանկարը:
Ավելի վաղ փորձագետները բազմիցս մտահոգություն էին հայտնել որմնանկարի ճակատագրի առնչությամբ, որը պատկերված է նախկին հաստոցաշինական գործարանի պատին: Իսկ այժմ դրա ճատագրում փոփոխություն է նկատվել. Հակոբ Հակոբյանի գործը վերականգնվելու է մշակութային ժառանգության պահպանման ԱՄՆ դեսպանների հիմնադրամի աջակցությամբ: Վերականգնումից հետո որմնանկարը կտեղադրվի Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ամերիկյան կողմի աջակցությամբ վերականգնվել էր Ռաֆայել Աթոյանի որմնանկարը, որն այժմ գտնվում է Գյումրիի երիտասարդության պալատում: Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամի միջոցով և «Պալացո Սպինելի» արվեստների և վերականգնման ինստիտուտի (Ֆլորենցիա) փորձագետների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալացի մասնագետները վերականգնել էին Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը», «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Թել են մանում», «Հայաստան» որմնանկարները:


