
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք» ծրագիրը կարող է շարունակվել 2016 թվականին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, այսօրվա դրությամբ ծրագիրն ընթացել է աշխարհի 11 երկրների 13 քաղաքներում: Ծրագրի շրջանակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր են ցուցադրվել, մասնավորապես, Ֆրանսիայում, Գերմանիայում Թուրքիայում: Սկսվում է լայնամասշաբ ծրագիր Քյոլնում` նոյեմբերի 10-16-ը:
Մովսիսյանի ասելով, բանակցություններ վարվում «Այլևս երբեքը» Ժնևում անցկացնելու շուրջ: Չի բացառվում, որ նոյեմբերի վերջին` դեկտեմբերի սկզբին, ծրագիրը ներկայացվի Դանիայում:
Այս տարի փետրվարին Բելառուսում մեկնարկած ծրագրի հաջողությունը գերազանցել է բոլոր ակնկալիքները: Ի սկզբանե նախատեսվում էր, որ «Այլևս երբեքը» կընթանա միայն 2015 թվականին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ այն կարող է շարունակվել նաև 2016 թվականին:
Տառացիորեն օրերս «Այլևս երբեք» ծրագիրը ներկայացվեց Թբիլիսիում` Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների կինոյի 5-րդ փառատոնի շրջանակում: Բուն փառատոնն ընթացել է նոյեմբերի 4-8-ը, «Այլևս երբեք» ծրագիրը` նոյեմբերի 6-ին: Դրանում ներառվել էին Ֆաթիհ Աքընի «Սպին», ինչպես նաև Էրիկ Նազարյանի «Պոլիս», Հերսես Օգանեսյանի «Հանդիպում ցուցահանդեսում», Սերժ Ավետիքյանի «Շան պատմություններ», Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմերը: Ուշագրավ է, որ կինոցուցադրություններին ներկա են եղել փառատոնի հյուրերն Ադրբեջանից:
Ֆիլմերի ցուցադրություններից հետո ընթացել են քննրակումներ` հարց ու պատասխանի ձևաչափով: Մովսիսյանի ասելով, հանդիսատեսները մեծ տպավորություն են ստացել:
«Այլևս երբեք» ծրագրիրը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ, ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: