


Արմինֆո. Հուլիսի 26-ին ադրբեջանական կողմը հայկական դիրքեր է գրավել Ջերմուկի հատվածում։ Այդ մասին հաղորդում է Yerkir.am-ը:
Իրավիճակը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ով հավաստիացրել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: "Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, դրանք ապատեղեկատվություն են", - հայտարարել է նա:
Մինչդեռ, ինչպես գրում է Yerkir.am-ը, հղում անելով հավաստի աղբյուրներին, լուրը միանգամայն ճիշտ է, ադրբեջանական կողմը դիրքերը առաջ է բորոլ դեռ 8 օր առաջ: Ըստ կայքի՝ դա, այսպես կոչված, "չզբաղեցված դիրք" էր՝ բարձունք գրեթե Ջերմուկ քաղաքի մոտ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 70 քառակուսի կիլոմետր՝ Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքի ուղղությամբ։



