


Արմինֆո. Հայաստանի գործող կառավարիչը բնականաբար լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն: ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել Հայաստանի հասցեին Ադրբեջանի պահանջների հերթական չափաբաժինը:
«Բաքվից ու Երևանից փոխադարձ «կառուցողական» ուղերձների ներքո Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն որպես նախապայման պետք է փոխի սահմանադրությունը, իսկ զուգահեռ առաջ է հրում, այսպես կոչված, 300 հզ. փախստականների ՀՀ վերադարձի հարցը: ԵԱՀԿ ՄԽ լուծարումը մասին դեռ խոսում, որովհետև կառավարության շենքից այդ թեմայով պատրաստակամություն եղել է: Իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:
Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ: Գործող կառավարիչը բնականաբար լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



