
Արմինֆո. Երեւանի Հանրապետության հրապարակում զբոսաշրջային մեքենաների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց մեքենաների կայանման արգելքի առնչությամբ։ Նրանց ասելով՝ այդ որոշման մասին իրենք իմացել են ընդամենը երկու օր առաջ՝ Երևանի քաղաքապետարանից։ Արգելող ցուցանակները տեղադրվել են Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ:
Ցուցարարները լրագրողներին պատմել են, որ մտադիր են Երևանի քաղաքապետարանից եւ կառավարությունից պարզաբանումներ ստանալ ստեղծված պատային իրավիճակի առնչությամբ, երբ իրենց արգելում են աշխատել: Վարորդների ասելով՝ քաղաքապետարանը սահմանված արգելքը բացատրել է այն հանգամանքով, որ մեքենաները խանգարում են երթևեկությանը, ինչին վարորդները համաձայն չեն: Բացի այդ, իրենց հայտարարել են, որ Երևանի կենտրոնում կայանված մեքենաները փչացնում են քաղաքի արտաքին տեսքը։
Վարորդները, միաժամանակ, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ իրենց արգելում են իրենց մեքենաները կայանել, նույնիսկ, "գրպանիկներում", պնդելով, որ դա ևս դժվարացնում է երթևեկությունը: Ցուցարարները, սակայն, պնդում են, որ այդ վայրերը գտնվում են երթևեկելի հատվածից դուրս և չեն կարող խոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին:
"Ավելի վաղ մենք արդեն դիմել էինք այն հարցով, թե ինչ պետք է անենք այս իրավիճակում ։ Դա մեր գործն է, և մենք հենց այնպես չենք կանգնած այստեղ։ Բայց ուր էլ գնացել ենք, մեզ չեն լսում, և ոչ ոք այդ խնդրով չի զբաղվում", - հայտարարել է վարորդներից մեկը։
Նրանց խոսքով՝ հուլիսի 24-ին փորձել են մտնել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ում պետք է դիմեն ։ "Երեկ հանդիպման ընթացքում մեզ ուղարկեցին զբոսաշրջության բաժին, որտեղ ասացին, որ մեզ արդեն տեղ է հատկացվել։ Սակայն այս վայրը գտնվում է Մատենադարանի հարևանությամբ, իսկ այնտեղ զբոսաշրջիկների հոսք գրեթե չկա։ Մենք դրանում տեսնում ենք մոնոպոլիզացման փորձ՝ զբոսաշրջության ոլորտում փոքր ու միջին բիզնեսը վերացնելու համար", - վստահ է վարորդներից մեկը։
Ցուցարարները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգաամանքին, որ ավելի վաղ խնդիրներ են առաջացել զբոսաշրջիկներին գրավելու համար իրենց տեղադրած գովազդի չափերի առնչությամբ: Նրանց խոսքով ՝ իրենք այս խնդրին հանգիստ են արձագանքել և համաձայնել են նվազեցնել գովազդի չափերը, եթե իրենց համապատասխան չափանիշներ տրամադրեն: "Ըստ էության, մի խնդիր լուծելուց հետո նրանք ստեղծեցին մեկ այլ խնդիր", - դժգոհել են վարորդները:
Ակցիայի ընթացքում նրանց է մոտեցել մի ոստիկան և հայտնել, որ իրենք պետք է դիմում գրեն Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի ՆԳՆ-ին, և նշել է, որ պատասխանը պարտավոր են տրամադրել երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում նրանց թույլ են տվել շարունակել բողոքը։ Այդ առնչությամբ վարորդները սկսել են ստորագրություններ հավաքել և հայտարարություն կազմել։