Arminfo.info


 Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2015 12:16

Ստեփանյան Դավիթ

Իլգար Վելիզադե. Ադրբեջանի հետ Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունների վերանայում պետք չէ սպասել

Իլգար Վելիզադե. Ադրբեջանի հետ Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունների վերանայում պետք չէ սպասել

 

Արդյո՞ք ինչ-որ փոփոխություն եք սպասում Ադրբեջանի արտաքին հարաբերություններում երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, մասնավորապես՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ:

 

Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, և, համաձայն Սահմանադրության, երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը որոշվում է նախագահի, այլ ոչ թե՝ խորհրդարանի կողմից, ինչպես կառավարման նախագահական կարգով մնացած բոլոր պետություններում: Այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների հետ արտաքին քաղաքակական ուղեգծի որևէ փոփոխություն կապել պետք չէ: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ Եվրամիության կամ ԱՄՆ արձագանքի էությունն առաջնահերթ թեմաների և ուղղությունների շուրջ Բաքվի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մեջ է կայանում:

 

Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված դեպի Ռուսաստանի կողմն Ադրբեջանի նկատելի շրջադարձը, Արևմուտքի հետ հարաբերությունների դիտվող սրացումից բացի:

 

Երկար տարիներ Բաքուն իր արտաքին քաղաքականությունում պահպանում է բազմավեկտորությունը՝ չնայած այն բանին, որի տարիների ընթացքում, երկրից չկախված պատճառներով, ավելի դժվար է դառնում անել դա: Միաժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև՝ գլխավորապես ուկրաինական ճգնաժամի պատճառով, հարաբերությունների սրացումը, իրոք, բացասաբար է անդրադարձել հետխորհրդային տարածության բոլոր երկրների արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես այն երկրների, որոնք ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի մասնակից են:Հայտնվելով ՙկամ-կամ՚ ընտրության պայմաններում՝ այդ երկրիների մեծ մասն ստիպված էր հրաժարվել արտաքին քաղաքական ուղեգծի հավսարակշռվածությունից՝ նախապատվությունը տալով ծավալված կոնֆլիկտի կողմերից մեկին: Գործընթացի որոշ մասնակիցների համար այդ ընտրությունը տանջալից էր, մյուսները որոշեցին նույնիսկ այդ պայմաններում պահպանել արտաքին քաղաքականությունում հավասարակշռվածությունը: Ադրբեջանը, պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանում էր Արևմուտքի շահերին, միաժամանակ հրաժարվեց մասնակցել արևմտյան երկրների հակառուսական գործողություններին, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ ադրբեջանառուսական հարաբերությունների վրա: Դա ըմբռնումով է ընկալվեց Մոսկվայում, սակայն խիստ բացասաբար Արևմուտքի մի շարք առաջատար երկրների կողմից, ինչից հետո Բաքուն սկսեց բավականին կոշտ քաղաքական ճնշման ենթարկվել: Ակնհայտ օրինակներից մեկը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անտեսումն էր: Սա աննախադեպ դեպք է ԵԱՀԿ հետ Ադրբեջանի հարաբերությունների պրակտիկայում: Փոխարենը Մոսկվան քաղաքական բարձրագույն ղեկավարության մակարդակով քաղաքական ճնշում որակեց այդ քայլը և հանդես եկավ Ադրբեջանի կողմից: Դա ևս աննախադեպ քայլ է: Վերջին ժամանակներս Արևմուտքի աննախադեպ ճնշման և Ռուսաստանի աննախադեպ աջակցության նման գործողությունները բավականին շատ էին, ինչը դեպի Ռուսաստանի կողմի Ադրբեջանի ՙշրջադարձի՚ տպավորություն է ստեղծում:

 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում նման հեռանկարները:

 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, խոսելով ԵՏՄ-ին երկրի անդամակցման հեռանկարների մասին, ընդամենը հայտարարել է՝ ՙԵրբեք մի ասա երբեք՚: Որևէ մանրամասն բացատրություն այս առնչությամբ չի եղել: Մամեդյարովը միայն հավելել է, որ Ադրբեջանն այժմ կենտրոնացած է Եվրասիական դաշինքի երկրների հետ ավելի շատ երկկողմ հարաբերություններ կառուցելու վրա: ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին առարկայորեն խոսելը վաղաժամ է: ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում է մասնակիցների միջև բոլոր մաքսային և այլ արգելքների վերացում, ինչը, նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության առկայությունը, որը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև արգելքների վերացմանը, այլ, ընդհակառակը, լուրջ խոչընդոտներ է ստեղծում տնտեսական ինտեգրման ճանապարհին, անիրականանալի խնդիր է այսօր:

Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հավերժ չէ, և հույս կա, որ վերջինիս կարգավորմամբ տարածաշրջանում նոր ժամանակներ կսկսվեն, երբ հնարավոր կլինի իրատեսորեն խոսել համատեղ ինտեգրացիոն նախագծերի իրականացման մասին: Եվ այդ նախագիծը լիովին կարող է ԵՏՄ-ն դառնալ:

 

Ձեր կարծիքով, ո՞րն է ՙԱդրբեջանի տարածքներն օկուպացումից ազատագրելու՚ պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հայտարարության շարժառիթը:

 

Կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղնիք չէ, որ ադրբեջանաթուրքական ռազմատեխնիկական համագործակցությունն ունի ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական ասպեկտներ:

Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի ձևավորման առաջին իսկ օրից աջակցել և աջակցում է ինչպես անձնակազմի նախապատրաստման, այնպես էլ՝ ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման հարցերում: Ադրբեջանական բանակի համար հիմնական խնդիրը եղել և մնում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատումը: Թուրքական զինված ուժերն իրենց ներդրում են ունենում ադրբեջանական բանակի՝ տարածքների ազատագրման նախապատրաստություններում: Դրանում է կայանում ադրբեջանական տարածքների ազատագրմանն աջակցելու պատրաստակամության վերաբերյալ խոսքերի իմաստը:

 

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են արդյոք ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վրա:

 

Թուրքիայում, ինչպես հայտնի է, հաղթանակ է տարել կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը, որը նախկինում էլ հավատարիմ էր Ադրբեջանի հետ բազմակողմ մերձեցման ուղեգծին: Այժմ, երբ այն միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստանում, ուղեգծի փոփոխության լուրջ հիմքեր չկան: Բաքվի և Անկարայի միջև երկխոսությունը զարգանում է շատ ուղղություններով, և դրանց զգալի մասը նախաձեռնվել է ԱԶԿ կառավարման տարիներին: Ներկայիս պայմաններում երկու երկրները շահագրգռված են միայն այդ երկխոսության արագացմամբ, վերջինիս  համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունում ձևավորվող իրողություններին համարժեք դինամիկա հաղորդելով:

 

Իրանի միջուկային խնդիրը կարգավորող համաձայնագրերի ստորագրումն աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ է ընձեռում Թեհրանին, այդ թվում՝ հյուսիսային ուղղությամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում Բաքվի և Թեհրանի փոխհարաբերությունների հեռանկարները՝ հարավային հարևանի դերի և հնարավորությունների մեծացման պայմաններում:  

 

Իրանի հետ հարաբերություններն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է: Նոր պայմաններում, երբ Իրանը պատրաստվում է դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից, այդ հարաբերություններն առանձնահատուկ երանգ են ստանում: Ներկայումս երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դիվերսիֆիկացման համար նպաստավոր պայմանների առկայության դեպքում ապրանքաշրջանառության՝ մեկ միլիարդ դոլար գոյություն ունեցող ծավալը չի համապատասխանում իրական ներուժին: Նախորդ տարիներին գործունեության տարբեր ոլորտներում բավական շատ ադրբեջանա-իրանական համատեղ ձեռնարկություններ կային, զարգանում էր ներդրումային համագործակցությունը, բանկային ոլորտում համագործակցությունը, սակայն պատժամիջոցների կիրառմամբ այդ համագործակցությունը դանդաղեց: Նոր պայմաններում, օրինակ, ՙՀյուսիս-Հարավ՚ մուտիմոդալային փոխադրումների նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային պաստառի կառուցման արագացման հույս է առաջացել: Հնարավոր են համատեղ ներդրումային նախագծերի իրականացման նախաձեռնություններ: Էներգետիկ ոլորտում նման առաջարկներ արդեն հնչում են և շուտով կարող են հաջորդել նաև սահմանամերձ համագործակցության ոլորտներին առնչվող նախաձեռնություններ: Բացի այդ, Իրանն ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ իրանական ապրանքների, առաջին հերթին՝ էներգակիրների, եվրոպական շուկաներ տեղափոխելու համար վերջինիս տրանսպորտային և խողովակաշարային ենթակառուցվածքի օգտագործման հնարավորության շուրջ: Ընդհանուր առմամբ մեկուսացումից Իրանի դուրս գալը դրական երևույթ է տարածաշրջանային քաղաքականությունում, ինչի առնչությամբ, մասնավորապես, Ադրբեջանում լավատեսական սպասումներ ունեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ