


Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրի նպատակն է ստեղծել կողմերի միջև վարչական համագործակցության լրացուցիչ գործիք՝ Եվրասիական տնտեսական միության կինո- և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ապահովելու նպատակով, որը կնպաստի նաև սպառողների, հանրության և պետությունների իրավունքների և օրինական շահերի խախտման կանխարգելմանը:



