


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Միջազգային բնապահպանական համաժողովը, որն օրերս տեղի կունենա Գորնո-Ալթայսկում, ենթադրում է բարձր ներկայացուցիչների մասնակցություն։ Այդ մասին նախօրեին հաղորդել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունում հաղորդել էին, որ սպասվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունների մասնակցությունը:



