


Ռուսաստանի ԱԻՆ հատուկ չվերթի ինքնաթիռը նախորդ օրը երեկոյան Երևան է փոխադրել Տուլայի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների մի մասին: Հենց ինքնաթիռից 8 տուժածների տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիցվանդանոց: Նույն ինքնաթիռով Երևան են փոխադրվել նաև վթարի հետևանքով զոհված 8 ուղևորների դիակները:
Տուլայի մարզի հիվանդանոցներում մնացել է 12 մարդ, ովքեր տուժել են նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով: ՃՏՊ առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսի վարորդը ղեկի մոտ քնել է: Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորվել է:



