


Արմինֆո. Կապի խափանման պատճառով 1 - 03 շտապ օգնության համարը չի աշխատում, մասնագետները փորձում են լուծել խնդիրը: Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ քաղաքացիներին խնդրում են 1-03-ի փոխարեն զանգահարել 911 հեռախոսահամարով, որտեղից զանգը վերահասցեագրվելու է արտակարգ ծառայություններին:



