


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Փաշիյանը մտադիր է Պետրոսյանին նշանակել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարիչ ՝ ընկերության ազգայնացումից հետո:



