


ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. հրամանատար Գևորգ Թովմասյանը, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը:
2014 թվականից ԱՆ 12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը:
Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանել է բեռնատար օդանավը, Ջուբայի օդանավակայանի մոտ: Ըստ նախնական տվյալների, ավիավթարի հետևանքով զոհվել է 40 մարդ։



