


Արմինֆո. Հիբրիդային սպառնալիքների ընթացքում երբեմն Հայաստանի քաղաքական դաշտ են նետվում այնպիսի հայտարարություններ, որոնց շուրջ աղմուկի էֆեկտ են ձևավորում, որոնք չեն տեղավորվում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության մեջ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ հիբրիդային սպառնալիքի նման դրսևորումներից մեկն այն պնդումներն են, որ Թուրքիայի հետ խաղաղությունն անհնար է։ "Իսկ մենք ի՞նչ պետք է առաջարկենք, պատերա՞զմ Թուրքիային։ Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ինչի մասին եք խոսում",- հարց է ուղղել վարչապետը։
Նա հիշեցրել է իր իսկ խոսքերը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ելնելով դրանից՝ Հայաստանի իշխանություններն աշխատում են երկարաժամկետ հեռանկարով։ "Վստահ եմ, որ երկրի ժողովուրդն աջակցում է մեզ այս հարցում, որը մեր ռազմավարական խնդիրն է, և մենք շարունակելու ենք աշխատել այդ ռազմավարության իրականացման ուղղությամբ", - ընդգծել է ՀՀ վարչապետը:



