


Արմինֆո. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում բոլոր առաջարկները քննարկվում են բացառապես Հայաստանի ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության համատեքստում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին, երբ խոսվում էր կոմունիկացիաների բացման դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության մասին, կարծիք կար, որ Ադրբեջանի քաղաքացիները չեն ցանկանա փոխգործակցել Հայաստանի համապատասխան մարմինների հետ։ «Մենք այն ժամանակ հայտարարեցինք, որ պատրաստ ենք առաջարկել Front-office և Back-office տարբերակը, որը կիրառվում է ողջ աշխարհում ։ Կան երկրներ, որոնք իրենց մաքսային և սահմանային ծառայությունները պատվիրակում են այս ոլորտում գործող մասնագիտական միջազգային կազմակերպություններին։ Այն ժամանակ մենք նման առաջարկ արեցինք, բայց այն ժամանակ չընդունվեց", - հիշեցրել է վարչապետը, նկատելով, որ վերջին շրջանում այն ընդհանրապես չի քննարկվել ։ Սակայն ադրբեջանական կողմի հետաքրքրության դեպքում, Փաշինյանի ասելով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կրկին դիտարկել այդ տարբերակը։
Միևնույն ժամանակ, նա վկայակոչել է փորձագետների կանխատեսումները, որ ժամանակի ընթացքում ՝ 5-10 տարի անց, և անցակետերում ու օդանավակայաններում տեխնոլոգիաների զարգացմանը զոըգընթաց մարդը, պարզապես, կմոտեցնի իր անձնագիրը և կանցնի: Սա չի նշանակում, որ մարդկային գործոնը լիովին բացառվելու է, բայց փաստաթղթերի ստուգումը կիրականացվեն տեխնոլոգիաների միջոցով։
Փաշինյանը նշել է, որ այս պահին այդ հարցի լուծման այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ինքն այն կներկայացներ։ "Ես սա ասում եմ, որպեսզի թույլ չտամ շահարկում և տարընթերցում", - ասել է վարչապետը։



