


Արմինֆո. Հայաստանի իշխանությունների վարած գրեթե բոլոր բանակցությունների ընթացքում բարձրացվում է հայ ռազմագերիների հարցը։ Այդ մասին հուլիսի 16 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլի այն հրապարակումները, թե, իբր, ՀՀ վարչապետը հրաժարվել է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այդ խնդրով:
Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չգիտի, թե ինչ հրապարակման մասին է խոսքը, եւ այդ պատճառով մտադիր չէ մեկնաբանել այն: "Բայց ես խոսում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չի եղել որևէ խոսակցություն, որի ընթացքում չշոշափվեր այդ հարցը", - հայտարարել է Փաշինյանը։



