


Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած անձնակազմի վերաբերյալ մանրամասնությունները ճշտելու նպատակով: ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի (ЦУКС) հետ, որտեղից հաստատեցին, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ն ազգությամբ հայեր են եղել:
ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն նաև կապ է հաստատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս հավաստիացրել է, որ այս պահին արվում է ամեն ինչ տեղեկատվությունը ճշտելու և հնարավոր մանրամասներն իմանալու համար:
Հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, վթարի ենթարկված ԱՆ-12-ը պատկանում է հայ գործարարի:
Նշենք, որ այսօր Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում և զբաղվում է բեռնափոխադրումներով: Տվյալների համաձայն, Allied Services Limited-ն ունի երկու ԱՆ-12 ինքնաթիռ՝ EY-406 ու EY-409 բորտային համարանիշերով: Ներկայում աղետի վայրում աշխատում են փրկարարները: Նախնական տվյալով, զոհվել է մոտ 40 մարդ: Օդանավակայանի տնօրենի խոսքով, երեք ուղևորի հաջողվել է ողջ մնալ: Բացի այդ, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմաների վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ:



