


Արմինֆո. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափն արդեն վաղուց չի գործում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա ասելով՝ այդ ձևաչափի անգործությունը կապված է հայտնի հանգամանքների հետ։ Առաջին հերթին, խոսքը երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարության տեքստի շուրջ տարընթերցումների, առկա տեքստի շուրջ մեկնաբանությունների մասին է։ Ինչպես նշել է Փաշինյանը, առկա է նաև փոխադարձ անվստահության տարր։
Նշենք, որ դեռևս այս տարվա մարտին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ աշխատանքային խումբը փակված չէ, և Ռուսաստանը ուրախությամբ կշարունակի իր աշխատանքը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դիմեն համապատասխան հայտով: "Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին (Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի-խմբ.), ապա այն ձևավորվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ: Այժմ այն գտնվում "քնած" վիճակում է։ Դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջեւ շփումներ կան այդ թեմայով", - ասել էր Օվերչուկը։



