


Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավում, որը Ջուբայի օդանավակայանի մոտ, եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ՝ 5 հայ և մեկ ռուսաստանցի։ Այս մասին հայտնել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նախնական տեղեկությունների, ավիավթարի հետևանքով զոհվել է 40 մարդ։ Ըստ Ջուբայի օդանավակայանի տնօրենի հաղորդած տեղեկությունների՝ փրկվել է 3 ուղևոր։ Բացի այդ, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը վայր է ընկել ագարակի վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել։
Հարավային Սուդանում այսօր կործանված ԱՆ-12 օդանավը պատկանում էր Ջուբայում տեղակայված Allied Services Limited ավիաընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով, հաղորդում է Lifenews-ը։
Ներկայումս հայկական կողմը ճշգրտում է այս տեղեկությունը:



