


Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ողջունում է Վաշինգտոնի և Երևանի միջև կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշումը, որը կիրագրոծվի նոյեմբերի 19-ին:
ԱՀԱԿ հաղորդման համաձայն, համաձայնագրի ստորագրումը կնպաստի ոչ միայն Հայաստանի տնտեսությունում ԱՄՆ ներդրումների ակտիվացմանը, այլև, ընդհանուր առմամբ, հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնմանը: Բացի այդ, ԱՀԱԿ կարծում է, որ այդ համաձայնագիրը Երևանի համար անկախության ավելի բարձր աստիճան կապահովի տարածաշրջանային խաղացողների հետ հարաբերություններ կառուցելիս: «Այդ համաձայնագրի ստորագրումը տվյալ ուղղությամբ ԱՀԱԿ տասնամյա աշխատանքի արդյունք է», - ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված կազմակերպության հայտարարությունում:
Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրի ստորագրմանը կնախորդի առևտրաներդրումային համագործակցության նորաստեղծ աշխատանքային խմբի նիստ, որը կկայանա նոյեմբերի 16-17-ին Վաշինգտոնում:



