


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:
"Իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում Ժան-Նոել Բարոյին հուլիսի 14-ի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ խորը և ռազմավարական հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքով, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում", - ասված է Միրզոյանի թվիթերյան (X) էջում հրապարակված գրառման մեջ:



