


Արմինֆո. Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և ՀՅԴ մարզային կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական և կազմակերպական բնույթի հարցեր։
«Անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ թափ առած բռնաճնշումների նոր ալիքին, ընկերները վերահաստատել են՝ ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման», - ասվում է հաղորդագրությունում։



