


Տուլայի մարզի բուժհիմնարկներից դուրս է գրվել 9 մարդ, ովքեր տուժել էին Ուզլովսկի շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով, հաղորդել է մարզային կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան` չորեքշաբթիկ կայացած խորհրդակցության ժամանակ: Նրա հավաստմամբ, ևս երկու հոգի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ: Լևինայի ասելով, վեց տուժած ամբուլատոր օգնություն է ստացել և լքել բուժհիմնարկը: Նաև խորհրդատվություն է անցկացվել երեք ծանր հիվանդների համար, որոնց ախտորոշումներն անորոշ են: Վթարի ենթարկված ավտոբուսի բոլոր ուղևորները, ովքեր հիվանդանոցում չեն, տեղավորվել են Տուլայի հյուրանոցային համալիրներում կամ հարազատների մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ասելով, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների դիակները Հայաստան փոխադրելու համար հատուկ ինքնաթիտ կտրամադրվի: «Նախօրեին ես վթարի մասին զեկուցել եմ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Նա հանձնարարել է բոլոր միջոցները ձեռնարկել վթարի հետևանքները վերացնելու և տուժածներին աջակցելու համար: Նաև հանձնարարել է ԱԻՆ ինքնաթիռ տրամադրել զոհերի դիակները փոխադրելու համար», - ասել է պարոն Սոկոլովը:



