Ուրբաթ, 11 Հուլիսի 2025 13:07
Ալինե Գրիգորյան

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբ

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբ

Արմինֆո.  Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դիմել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել "ահաբեկչություն նախապատրաստելու" համար մեղադրվող ՀՅԴ ձերբակալված անդամների հետ փաստաբանների հանդիպումները խոչընդոտելու կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավոր պաշտոնատար անձանց: Այդ մասին ասվում է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում:

 

«2025 թվականի հուլիսի 10-ին փաստաբաններ Աբգար Պողոսյանը, Վարազդատ Հարությունյանը և Սերգեյ Հարությունյանը դիմել են ՀՀ Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ նույն օրը, ժամը 09:00-ի սահմաններում, ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ պաշտպանելու ահաբեկչության նախապատրաստության փաստով (ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության) ձերբակալված իրենց վստահորդների իրավունքները և պատշաճ կարգով ներգրավվելու քրեական վարույթում,սակայն շուրջ երեք ու կես ժամ փաստաբաններին արգելվել է մուտք գործել քննչական մարմնի վարչական շենք, անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ժամանելու պայմաններում։

 

Քննչական մարմնի վարչական շենք մուտք գործելու խոչընդոտները հաղթահարելու  անհնարինությամբ պայմանավորված, փաստաբանները այլ ելք չեն տեսել, քան հեռանալն է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքից: Նշված փաստը նաև լայնորեն լուսաբանվել է մամուլում:

 

Վերջերս փաստաբանների կողմից իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն ցույց տալուն խոչընդոտելու դեպքերին անդրադարձ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Փաստաբանների ներկայացրած հանգամանքները հրատապ կարգով քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին  Եվրոպական  կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

Իրավաբանների դերի վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների համաձայն (1990)

(…)

5. Կառավարություններն ապահովում են, որ իրավասու իշխանություններն անհապաղ յուրաքանչյուր մարդու իրազեկ պահեն ձերբակալվելու կամ կալանվելու, կամ էլ քրեական հանցագործության մեջ մեղադրելու դեպքում իր ընտրությամբ իրավաբանի օգնությունից օգտվելու նրա իրավունքի մասին:

6. Այն բոլոր դեպքերում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, յուրաքանչյուր մարդ, որ իրավաբան չունի, իրավունք ունի այնպիսի իրավաբանի օգնության, որի փորձն ու մասնագիտացումը համապատասխանում են իրավախախտման բնույթին և որը նշանակվում է` նրան անվճար իրավաբանական արդյունավետ օգնություն տրամադրելու նպատակով, եթե նա բավականաչափ միջոցներ չունի իրավաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար:

7. Բացի այդ, կառավարություններն ապահովում են, որ բոլոր ձերբակալված կամ կալանված անձինք, անկախ այդ բանից, թե նրանց քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով ներկայացվել է թե ոչ, անհապաղ իրավաբանի հետ հանդիպելու հնարավորություն ստանան, համենայն դեպս ոչ ուշ, քան ձերբակալվելու կամ կալանվելու պահից քառասունութ ժամ անց:

8. Բոլոր ձեռբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրվում են պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ իրավաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ: Նման խորհրդատվություններ կարող են անցկացվել իրավակարգը պաշտպանող անձանց ներկայությամբ, բայց առանց նրանց կողմից լսվելու հնարավորության:

Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

Կողմերն ապահովում են, որ փաստաբանները կարողանան՝ 

(…)

գ.ունենալ արագ և պատշաճ հասանելիություն իրենց վստահորդներին ևհնարավոր վստահորդներին, նույնիսկ երբ վերջիններս զրկված են ազատությունից: 

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն.

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն.

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Ձերբակալված անձը, (...) վարույթի ընթացքում իրավունք ունեն ստանալու իրենց հրավիրած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնությունը:

2. Վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ արգելելու փաստաբանի ներկայությունն իր վստահորդի մասնակցությամբ կատարվող վարութայինգործողությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝

1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պաշտպանելու նրա իրավունքները և իրավաչափշահերը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

(...)

2) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.

3) մասնակցելու իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող ցանկացած ապացուցողական կամ վարութային այլ գործողության, մասնակցելու իր կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող ապացուցողական կամ վարութային այլ գործողության, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին, այլ դեպքերում քննիչի առաջարկով մասնակցելու ապացուցողական կամ վարութային այլ գործողության.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն իրավունք ունի՝

(...)

4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Հարցաքննությունից առաջ ձերբակալվածին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ:

 

Վերը նշված միջազգային իրավական ակտերի և ներպետական օրենսդրության համալիր վերլուծությունը հանգում է հետևյալին՝

Փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝

• զրկում է ձերբակալված կամ ցանկացած հիմքով ազատությունից զրկված անձանց իրենց ընտրած պաշտպանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից,

• խախտում է վարույթի օրինականությունը,

• խարխլում է իրավական պետության հիմքերը։

Ավելին, այդպիսի վարքագիծը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի հատկանիշներին, համաձայն որի՝

1. Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Փաստաբանի կողմից մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելը ոչ միայն մասնագիտական պարտականություն է, այլ հիմնարար երաշխիք արդարադատության պատշաճ իրականացման համար։ Դրան խոչընդոտելը՝ հատկապես ձերբակալված անձանց իրավունքների իրացման համատեքստում, հակասում է թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հանձնաժողովը խիստ մտահոգված է փաստաբանների մուտքը պետական իրավասու մարմիններ խոչընդոտելուն ուղղված իրավասու պաշտոնատար անձանց, վերջերս առավել հաճախ հանդիպող գործելաոճով: 

Միաժամանակ, Հանձնաժողովը հրավիրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և ներպետականկազմակերպությունների և գործընկերների ուշադրությունը դեպքի առնչությամբ, ակնկալում նրանց աջակցությունը՝ հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու և կրկնությունը բացառելու նպատակով:

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբանների մուտքը քրեական վարույթն իրականացնող մարմիններ խոչընդոտելը վերջերս դարձել է հաճախ հանդիպող գործելաոճ,

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուց,

 

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իրենց վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն ներկայացած փաստաբանների մուտքը խոչընդոտելուն ուղղված պաշտոնատար անձանց գործողությունները:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ՝ փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փաստի առթիվ և մեղավոր պաշտոնատար անձանց կանչել պատասխանատվության», - ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ
Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումըՎանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումը
Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարությունԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարություն
Հայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունըՀայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը
«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" կալանավորված ներկայացուցիչների գործով հաջորդ նիստը կրկին դռնփակ կընթնա
ՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակիՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
Բագրատ Միկոյան. Բագրատ Միկոյան. "Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ՀՀ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության գնալ"
Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստումՀերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստում
ԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումներիԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումների
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներինՌուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
ՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստինՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարըԱվելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»
Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածքԼոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք
«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում
Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտերԿոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
Նիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվՆիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստըՀայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստը
Բերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրըԲերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակըՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը
Նախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվիՆախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվի
Երևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել էԵրևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել է
Դիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակԴիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակ
Բունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջԲունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ
«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներինՀամաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանինՀայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանին
Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՄոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու ԼումիսԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու Լումիս
Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունըՔաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
Հայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջևՀայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև
ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներինԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին
Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցությանԳասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը
Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցելSave Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Երևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է  վարչական իրավախախտման 25 դեպԵրևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 25 դեպ
"Ուժեղ Հայաստան". ՏԻՄ ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը կվկայի Հայաստանում ժողովրդավարության խաթարման մասին
Սամվել Կարապետյան. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ գտնվի, կհայտնվի այնտեղՍամվել Կարապետյան. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ գտնվի, կհայտնվի այնտեղ
Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համարՍտեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համար
Հայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանինՀայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանին
Վարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետՎարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. Փաշինյան
Երևանում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահՌուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ ռազմական նպատակների համար
Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի խորհրդարանի դիմաց ՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով լուծել իրենց խնդիրներըԱրցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի խորհրդարանի դիմաց ՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով լուծել իրենց խնդիրները
Շոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքըՇոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը
Փաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձություններըՓաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձությունները
Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում "Նեքսուս" նախագծի շահառուներին
"Ուժեղ Հայաստան"․ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է արդեն շուրջ 450 օր
Ընդդիմադիր․ Եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունների ամենաթողությանըԸնդդիմադիր․ Եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունների ամենաթողությանը
Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ըԳործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իտալացի դիվանագետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իտալացի դիվանագետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը
Հայաստանում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացվիՀայաստանում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացվի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա