


Արմինֆո. «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ միասին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ», - հաղորդել է Իշխան Սաղաթելյանը՝ «Ֆեյսբոուքի» իր էջում։
«Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր», - գրել է ՀՅԴ անդամը։


