


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբի անդամ Արմեն Երիցյանը մտադիր չէ վարչական ռեսուրսն օգտագործել սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
ՙԵս քարոզչությամբ կզբաղվեմ աշխատանքային օրվա ավերտից հետո՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ որպես սահմանադրական իրավունքի փորձագետ՝ կարող է համոզել քաղաքացիներին քվեարկել ներկայացված նախագծի օգտին:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Նախագծի հակառակորդները գտնում են, որ այն ներկայիս ռեժիմի վերարտադրության նպատակ է հետապնդում:



