Արմինֆո. Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին: Այդ մասին հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է», - նշվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Նշենք, որ "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո խմբի մեջ մտնող բոլոր օբյեկտներում հանկարծակի ստուգումներ են սկսվել։ Խոսքը Սամվել Կարապետյանին պատկանող "Տաշիր Պիցցա" ընկերության 36 օբյեկտների մասին է ։ Այդ օբյեկտներից շատերը փակվել են։