Արմինֆո. Հայաստանում ամեն ինչ պարզ է ու հստակ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա ասելով՝ չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, երկրի իշխանությունները պետք է
կազմալուծեն բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծեն: Պակաս կարեւոր չէ ունենալ արտաքին հովանավոր՝ այդ նպատակին հասնելու համար, եւ արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է, ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կատարելով առաջադրված պահանջները։
«Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն, մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։ Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։ Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետեւեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։ Դրանք են. էլեկտրոցանցերը, ջրային տնտեսությունը, էլելտրոկայանները, երկաթուղին։ Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի. փակել ատոմակայանը, բացել "Զանգեզուրի միջանցքը"։
Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել եւ մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն», - նշել է քաղաքգետը։