Arminfo.info


 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025 17:15
Մարիաննա Մկրտչյան

ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին

ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին

Արմինֆո.Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերերն տեքստը.

 

ՀարցՁեր այցը Չինաստան տեղի է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ Կարո՞ղ եք կիսվել բանակցությունների հիմնական թեմաներով և արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։

 

Արարատ ՄիրզոյանՍա իմ առաջին պաշտոնական այցն էր Պեկին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Վան Յիին հրավերի համար։ Սա լավ հնարավորություն էր ամփոփելու մինչ այժմ կատարված աշխատանքն, արձանագրելու ձեռքբերումները և ուրվագծելու հետագա համագործակցության ճանապարհը, որ պիտի միասին անցնենք։ Պետք է ընդգծեմ, որ քննարկվել են բավական կարևոր թեմաներ։

Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով։ Մենք նաև մեկնարկել ենք Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։ Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։ 

 

Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ։

 

ՀարցԻրան-Իսրայել վերջին հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Չինաստանն ակտիվորեն խթանում է խաղաղ բանակցությունները և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն։ Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման գործում։ 

 

Արարատ ՄիրզոյանՀայաստանն, Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝  դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։

 

Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։

 

Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև  մյուս տարածաշրջաններում և  ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։

Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։

 

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք  կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

 

Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք  ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

 

Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը։ 

 

ՀարցԻրականում, ես գիտեմ, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը շատ առումներով համընկնում է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որը նպաստում է կապերի և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Այսպիսո՞վ ինչպես եք Դուք տեսնում այս երկու նախաձեռնությունների միջև սիներգիան։ 

 

Արարատ ՄիրզոյանԱկնհայտ է, որ ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։

Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի։

 

ՀարցԱյսպիսով, Ձեր կարծիքով, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության՝ կանաչ զարգացման և թվային տնտեսության ուղղվածությունը կարող է նոր հնարավորություններ բերել երկու երկրներին։ 

 

Արարատ ՄիրզոյանՀայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները, շատ կարևոր են Հայաստանի համար։ Եկեք հիշենք դրանցից որոշները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում։

Սա լիովին այն է, ինչի վրա Հայաստանն այսօր կառուցում է իր արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով, այս սկզբունքները շատ կարևոր են մեզ համար։ Բայց նաև, որպես լրացում, մենք տեսնում ենք, որ մի շարք այլ օրակարգեր նույնպես առաջ են մղվում կազմակերպության շրջանակներում, Դուք նշեցիք դրանցից մի քանիսը՝ արհեստական բանականություն, թվային տնտեսություն, կանաչ անցում, կլիմայական խնդիրներ։

Այս թեմաներն էլ են կարևոր մեզ համար։ Եկեք հիշենք միայն մեկ փաստ, կարծում եմ՝ դա բավարար ցուցիչ է։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի հիմնական մասերից մեկը, կասեի՝ ամենամեծ մասը, կանաչ տեխնոլոգիաներն են։

 

Ուստի նորից, որպես լրացում, երբ մենք մի փոքր ավելի լայն ենք խոսում կլիմայական խնդիրների մասին, կենսաբազմազանությունը, ապա կլիմայական խնդիրները նույնպես շատ կարևոր են Հայաստանի համար։ Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և պատրաստվելով մեզ համար այս կարևոր իրադարձությանը՝ մենք նաև այս համատեքստում ենք ակնկալում Չինաստանի հետ համագործակցություն։ Ես սա ասում եմ՝ ցույց տալու, Հայաստանի Հանրապետության  հետաքրքրությունն այս կազմակերպության գործունեության և մեր համագործակցության ծավալման հարցում։

 

Ավելին, մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև  հայկական և չինական պատվիրակությունների միջև  քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝  ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից։ 

 

ՀարցԱյս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տնտեսական համագործակցությունից բացի, մշակութային փոխանակումները ևս ընդլայնվել են։ Չինարենի աճող տարածումը Հայաստանում և Չինաստանում անցկացվող «Խաչատուրյան» միջազգային ջութակի մրցույթը երկուսն էլ ընդգծում են ժողովուրդների միջև կապերը։ Առաջ նայելով՝ ինչպիսի՞ սպասումներ ունեք ապագայի համար։  

 

Արարատ ՄիրզոյանԱնշուշտ։ Մշակութային փոխանակումները շատ կարևոր են ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և զարգացման համար։

 

Եվ պետք է գոհունակությամբ նշեմ, որ երկու հասարակություններում էլ կա աճող հետաքրքրություն․ Հայաստանում՝ չինարենի, չինական մշակույթի նկատմամբ, Չինաստանում՝ հայկական մշակույթի նկատմամբ։ Եթե նայենք պատմությանը, եթե մի փոքր խորանանք պատմության մեջ, կտեսնենք, որ չինական և հայկական քաղաքակրթությունների միջև միշտ էլ եղել է լավ փոխազդեցություն։

 

Միշտ էլ եղել են ամուր մշակութային կապեր։ Բայց, կարծում եմ, բոլորիս է ուրախացնում այն փաստը, որ այսօր այս հետաքրքրությունը Հայաստանում և Չինաստանում միայն աճում է։ Եվ կրկին կցանկանայի բերել մի օրինակ։

 

Հայաստանում կա դպրոց, որտեղ դասավանդում են չինարեն։ Եվ այնտեղ երկար հերթ է, ծնողները ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել այս դպրոցում ուսանելու։ Սա բավականին խոսուն օրինակ է, կարծում եմ։ Եվ նաև՝ «Խաչատուրյան» մրցույթի և հայկական երաժշտության տարածվածությունը Չինաստանում։ Սա պարզապես օրինակներ են՝ ընդհանուր միտումը ցույց տալու համար։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր ՕսիպյանինԻշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր Օսիպյանին
Քաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունիցՔաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունից
Սերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասինՍերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասին
Գյումրիում անհայտ անձինք պոկել են Գյումրիում անհայտ անձինք պոկել են "Մայր Հայաստան" հուշահամալիրի ոսկեգույն տառերը
Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիսԿոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս
«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
Զախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումըԶախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումը
Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 
"Ուժեղ Հայաստան". Նախքան մանդատների վերաբերյալ որոշում կայացնելը՝ պետք է սպասել ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներին
"Ուժեղ Հայաստան". նախընտրական շրջանում ձերբակալվել են մեր քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչներ
Լավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրվածԼավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված
Լավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառովԼավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառով
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանումՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Երևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնըԵրևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնը
ԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառովԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառով
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքը
Առաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱռաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալԼեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերովՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերով
ՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծըՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ
Արցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունըԱրցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունը
Հայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարարՀայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարար
Հայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունըՀայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունը
Եվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքըTeam Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Արայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելԱրայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել
Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարԱրցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
Իշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններԻշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին
«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերըԿառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններիցՓաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունիցԱզգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբՂրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվելՀայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցելԳլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համարԿառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համարՓաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Մարուքյան․ ԿԸՀ-ը Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքարՔաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է             Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցելԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոնՀայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոն
ՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ
Սաղաթելյան․ Սաղաթելյան․ "Հայաստան" դաշինքը մտադիր է խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում
Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը". Վահագն Ալեքսանյան
Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերիԱրդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացելԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ