Արմինֆո. Հուլիսի 8-ին և 9-ին Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Աղբյուրի համաձայն, թվային հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի տեղադրմամբ: Երկու օրվա ընթացքում հանրապետության տարածքում թվային հեռարձակում չի լինի՝ 05:00-ից մինչև 10:00-ն: