Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես է եկել ուղերձով, որում նշել է, որ ինքն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարում:
"Սիրելիներ. Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար: Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:
Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին: Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ", - ասվում է արքեպիսկոպոսի ուղերձում։